ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

04-07-2020


Սույն թվականի հուլիսի 3-ին ժամը 20 անց 30-ին Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի 2009 և 2006թթ. ծնված անչափահաս բնակիչները ներկայացել են Սարսանգի ջրամբարի մոտակա տարածք, որից հետո 2009թ ծնված անչափահաս բնակիչը մահացած վիճակում հայտնաբերեվել է իր իսկ հոր կողմից, իսկ 2006թ ծնված անչափահաս բնակչի գտնվելու վայրը առայժմ հայտնի չէ։

Ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ բաժնի քննիչը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ   2006թ ծնված անչափահասին հայտնաբերելու և  բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։