ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ՝ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ

22-06-2020


Սույն թվականի հունվարի 6-ին հաղորդագրություն էինք տարածել Մարտունու շրջանում կատարված սպանության մեղադրանքով նույն շրջանի բնակչին կալանավորելու վերաբերյալ:

Քրեական գործի շրջանակներում նշանակված ստացիոնար դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությամբ անմեղսունակ ճանաչված, ԱՀ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով չթույլատրված արարք կատարած, 1982թ.-ի ծնված Մարտունու շրջանի բնակչի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար ԱՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔՎ կողմից որոշում է կայացվել  սույն քրեական գործը ուղարկել ԱՀ  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: