ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՃՏՊ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

19-06-2020


Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 21:30-ի սահմաններում Ասկերան–Մարտակերտ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին  իրար են բախվել Ասկերանի շրջանի 1979թ և 1978թ ծնված բնակիչների վարած «ՊԶՄ-2»  և «Օպել –կորսա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ ՏՔՎ 2-րդ ՔԲ ավագ քննիչի գլխավորությամբ օպերատիվ խումբը: Պատահարի պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: