ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՀՐԿԻԶՈՒՄ

18-06-2020


Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել Մարտունու շրջանի համայնքներից մեկում անհայտ անձի կողմից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: