ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ

12-06-2020


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի(անձանց) կողմից ընդհանուր՝ 14 հատ կաղնի տեսակի ծառեր ապօրինի հատելու, պետությանը 224.500 ՀՀ դրամ գումարի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: