ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

11-06-2020


Սույն թվականի հունիսի 6-ին տեղեկատվություն էինք տարածել Մարտակերտ քաղաքի առանձնատներից մեկից 16 կտոր ոսկյա զարդեր գաղտնի հափշտակելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում, Մարտակերտ քաղաքի 1984թ-ին ծնված բնակիչը նշված գողության կատարման կասկածանքով սույն թվականի հունիսի 10-ին ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: