ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ

08-06-2020


Սույն թվականի հունիսի 7-ին ժամը 16:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի 60-ամյա  բնակիչը վարելով Օպել օմեգա ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին կորցրել է ղեկակառավարումը և դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից շրջել այն, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ահազանգով դեպքի վայր է մեկնել  Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնի ավագ քննիչը: Իրականացվում է անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի պատճառներն ու պայմանները  պարզելու ուղղությամբ:

    

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: