ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

20-05-2020


Սույն թվականի մայիսի 20-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը հանդիպեց ԱՀ փորձագիտական բնագավառների պատասխանատուների հետ, որին մասնակցում էր նաև քննչական կոմիտեի ղեկավար կազմը։

Նկատի առնելով քրեական գործերով նշանակվող փորձաքննությունների իրականացման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ մանրակրկիտ քննարկման ենթարկվեցին դրանց խոչընդոտող պատճառներն ու հանգամանքները և մատնանշվեցին լուծման ուղիները։