ՀայերենEnglishРусский
ՔԿ ղեկավարություն / Քննչական կոմիտեի նախագահ / Ուղերձներ /

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

08-05-2020


Սիրելի հայրենակիցներ.
    Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եռատոնի առթիվ։
   Մեր ժողովուրդը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհ է անցել՝  դիմակայելով բազում փորձությունների, միշտ հավատացել է իր պայքարի հաղթանակին, հավատացել է երազանքների իրականացմանը, որը փայփայել է դարեր շարունակ։  
   Մայիսը այդ երազանքների, մեր անկոտրուն հավատքի, մեր սպասումների ու մեր հաղթանակների խորհրդանիշն է։ 
 Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին զգալի ավանդ է ունեցել նաև հայ ժողովուրդը, հազարավորները իրենց մահկանուցուն են կնքել ֆաշիզմի դեմ տարած պայքարում։
  Շուշիի ազատագրումը մեր նորագույն պատմության թերևս ամենափառավոր հաղթանակներից մեկն է, հայոց միասնականության առհավատչյան, իսկ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում պաշտպանության բանակի ծնունդը՝ մեր ամենապանծալի ձեռքբերումը, մեր պետականության անվտանգության երաշխավորը։

   Հարգելի համերկրացիներ.
 Մեկ անգամ ևս  շնորհավորելով Եռատոնի առթիվ, Աստծուց հայցում եմ խաղաղություն՝ երկրիս, միասնականություն` ազգիս և նորանոր հաղթանակներ հայոց աշխարհին։