ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ

08-05-2020


Սույն թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը հանդիպեց  ԱՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ։ Իգոր Գրիգորյանի  կողմից անձնակազմին Մայիսյան Եռատոնի առթիվ շնորհավորելուց հետո, հրապարակվեց ԱՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանները, համաձայն որոնց, ՔԿ մեկ ծառայողի շնորհվեց հերթական դասային աստիճան, իսկ երկու ծառայողների ավագ քննիչի պաշտոն։
 ՔԿ նախագահը համոզմունք հայտնեց, որ խրախուսման արժանացած ծառայողները էլ ավելի պատասխանատվությամբ կշարունակեն իրականացնել իրենց գործառութային պարտականությունները, հիմքում ունենալով անաչառ քննության ապահովման հրամայականը։