ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ

03-04-2020


2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ, ԱՀ քննչական կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված թվով հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։