ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՆՀԱՋՈՂԱԿ ԳՈՂԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ. ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ԴԵՊՔԵՐՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

19-03-2020


Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի 2-րդ քննչական բաժնի  վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ  Ստեփանակերտ քաղաքի 2002թ ծնված բնակիչը, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով,  2019թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի բնակիչների առանձնատներ  և փորձել հափշտակել զգալի չափերի հասնող տարբեր ապրանքներ, սակայն դրսից ձայներ լսելով, վախենալով իր հանցավոր արարքի բացահայտումից, նշված ապրանքները թողնելով բնակարանում ՝ հյուրասենյակի պատուհանով դուրս է եկել և հեռացել այդտեղից՝ իր կամքից  անկախ հանգամանքներով պայմանավորված ավարտին չհասցնելով հանցագործությունը։

Քրեական գործը՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի մեղադրանքով, ուղարկվել է հսկող դատախազին։