Քննչական կոմիտե / Քննչական կոմիտեի համակարգը /
Քննչական կոմիտեի համակարգը
Քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, տարածքային քննչական վարչությունը, ինչպես նաև քննչական կոմիտեի աշխատակազմը:
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են կենտրոնական մարմնի քննչական վարչությունները և կենտրոնական մարմնի քննչական բաժինները: Տարածքային քննչական վարչության ստորաբաժանումներն են քննչական բաժինները:
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչությունը կարող է ունենալ ենթաստորաբաժանումներ՝ քննչական բաժիններ:
Քննչական կոմիտեի քննչական վարչության պետը քննչական կոմիտեի կառուցվածքով նախատեսված դեպքերում կարող է ի պաշտոնե հանդիսանալ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի աշխատակազմը: