ՀայերենEnglishРусский
ՔԿ ղեկավարություն / Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ /

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ

ԱՐԱՅԻԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Արդարադատության առաջին դասի խորհրդական


Ծնվել է 1986թ-ի փետրվարի 3-ին Ստեփանակերտ քաղաքում։     

2007թ-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան։

2007թ. հունիսի 4-ին նշանակվել է ԼՂՀ ոստիկանության քննչական բաժնի, հետագայում քննչական վարչության քննիչի, հետո նաև ՔՎ Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնին։ ԼՂՀ ոստիկանության պետի 2012թ հուլիսի 25-ի հրամանով նշանակվել է ՔՎ Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի պետի պաշտոնին։

2016թ. մայիսի 25-ից մինչև 2018թ հուլիսի 28-ը զբաղեցրել է  ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ-ՀԿԳ քննության բաժնի պետի պաշտոնը։

2018թ. հուլիսի 28-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին։

Արցախի Հանրապետության նախագահի 2019թ հուլիսի 22-ի հրամանագրի համաձայն նշանակվել է ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի պաշտոնին։  

Արցախի Հանրապետության նախագահի 2020թ հուլիսի 20-ի հրամանագրի համաձայն նշանակվել է ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին։
     Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2020թ փետրվարի 21-ի հրամանի համաձայն, շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։

ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է  «Երախտագիտություն» մեդալով, ինչպես նաև ԱՀ և ՀՀ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով, շքանշաններով և պատվոգրերով։

Ամուսնացած է։

      
 
 
 ՆԱՐԵԿ ՄԽԻԹԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արդարադատության առաջին դասի խորհրդական


Ծնվել է 1985թ-ի հուլիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում։

2007թ-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան։

2007թ. հունիսի 4-ին նշանակվել է ԼՂՀ ոստիկանության քննչական բաժնի քննիչի, ավագ քննիչի, հետո նաև հատկապես կաևոր գործերով ավագ քննիչի պաշտոնին։   

      2016թ. մայիսի 25-ից ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ։

2018թ. հուլիսի 18-ին նշանակվել է  ԱՀ ոստիկանության քննչական վարչության պետի պաշտոնին։

  Արցախի Հանրապետության նախագահի 2019թ հուլիսի 22-ի հրամանագրի համաձայն նշանակվել է ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, տարածքային քննչական վարչության պետի պաշտոնին։     
  Արցախի Հանրապետության նախագահի 2020թ հուլիսի 20-ի հրամանագրի համաձայն նշանակվել է ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին: 
    Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2020թ փետրվարի 21-ի հրամանի համաձայն, շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
   ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է    «Երախտագիտություն» մեդալով, ինչպես նաև ԱՀ և ՀՀ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով, շքանշաններով և պատվոգրերով։  
    Պարգևատրվել է ԱՀ և ՀՀ ոստիկանությունների մեդալներով, շքանշաններով, պատվոգրերով։
    Ամուսնացած Է, ունի երեք զավակ։ 



ԱՐՍԵՆ ԳԵՈՐԳԻԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Արդարադատության առաջին դասի խորհրդական


Ծնվել է 1976թ. նոյեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում:

1998թ. ավարտել է  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

1998թ. հոկտեմբերի 14-ից մինչև 1999թ. սեպտեմբերի 9-ը զբաղեցրել է ԼՂՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի պաշտոնը:

1999թ. սեպտեմբերի 9-ին նշանակվել է նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնում:

2001թ. դեկտեմբերի 12-ին նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնում:

2003թ. դեկտեմբերի 1-ին նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնում:

2007թ. նոյեմբերի 30-ից մինչև 2008թ. հունվարի 7-ը զբաղեցրել է Ստեփանակերտ քաղաքի  դատախազի տեղակալի պաշտոնը:

2008թ. հունվարի 7-ին նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնում:

2009թ. հունվարի 8-ին նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետի պաշտոնում:

2020թ. հուլիսի 20–ին նշանակվել է ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է <<Մխիթար Գոշ>>  մեդալով:

Պարգևատրվել է ԱՀ և ՀՀ դատախազությունների, ՀՀ ԵԿՄ և ԼՂՀ  <<Մայրություն>>  ՀԿ մեդալներով և կրծքանշանով:

      Ամուսնացած Է, ունի երկու զավակ։