ՀայերենEnglishРусский
Որակավորման և կարգապահական հանձնաժողովներ / Կարգապահական հանձնաժողով / Գործունեություն /

Գործունեություն 
  Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 6 անդամից, որի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ,  Կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 2  ծառայող, Արցախի  Հանրապետության Նախագահի կողմից նշանակված երկու  ներկայացուցիչ:
  Հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:


     Հանձնաժողովի խնդիրն է՝

 

 -նպաստել կոմիտեի ծառայողին ներկայացվող բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, ծառայողական կարգապահության ամրապնդմանը, կարգապահական խախտումների կանխարգելմանը և այդպիսիք ծնող պատճառների վերացմանը.
    -ապահովել Կոմիտեի ծառայողի անկախությունը և իրավունքների պաշտպանությունը.
 -կանխել Կոմիտեի ծառայողին անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
 

Հանձնաժողովը՝

 

- քննարկում է կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունները.

- տալիս է եզրակացություններ.

- ընդունում է ընթացակարգային և ըստ էության որոշումներ.

- իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:
 

Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Հանձնաժողովի  առնվազն  4  անդամ: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ Հանձնաժողովի անդամներից մեկը: 

Հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն որոշման կայացմանը, որը վերաբերում է նրա մերձավոր ազգական հանդիսացող Կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, իսկ Կոմիտեի ծառայողների թվից վիճակահանությամբ ընտրված Հանձնաժողովի անդամը՝ նաև իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող որոշման կայացմանը:
 

Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման,  ծառայողական քննության փուլերի, Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների տեսակների ու կարգերի վերաբերյալ հարցադրումները սահմանված են Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգով՝ հաստատված ԱՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի  որոշմամբ։