Գործունեություն
Որակավորման հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, որի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, Կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող, Արցախի Հանրապետության ՔԿ նախագահի կողմից նշանակված երկու ներկայացուցիչ:
Հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:
Հանձնաժողովի խնդիրն է՝
-ապահովել Կոմիտեում ծառայողների թեկնածուների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման տարեկան և լրացուցիչ ստուգումները,
-ապահովել Կոմիտեում ատեստավորման ենթակա ծառայողների ատեստավորում անցկացնելու գործընթացը,
-ապահովել Կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորումը։
- հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով,
-հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում,
-հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է,
-հանձնաժողովի նիստերը սղագրման եղանակով արձանագրում է Հանձնաժողովի նիստերի քարտուղարը,
-հանձնաժողովի քարտուղար է հանդիսանում Կոմիտեի աշխատակազմի իրավական ապահովման, անձնակազմի կառավարման և գործավարության բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբանը: