
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության անկախությունը մեր նորօրյա պատմության ամենապանծալի ձեռքբերումն է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակումը, մեր բոլորիս երազանքի իրագործումն էր, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության...

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հարգելի՛ գործընկերներ.
Իմ շնորհավորանքներն եմ հղում՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:
2020թ հուլիսի 1-ին՝ առաջին անգամ նշում ենք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական օրը, ինչը ոգևորության զգացման հետ մեկտեղ, զգոնության և պատասխանատվության ազդակներ է հղում բոլորիս։
Յուրաքանչյուր ժամանակաշրջան առաջադրում է այնպիսի հրամայականներ, որոնց կատարման արդյունավետությամբ է պայմանավորվում ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հասարակության վստահությունը պետության, հետևաբար նաև նրա կենսագործունեությունն ապահովող կառույցների նկատմամբ։

Սիրելի հայրենակիցներ.
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եռատոնի առթիվ։