Ծառայությունը քննչական կոմիտեում / Աշխատանքի ընդունվելու կարգը /
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ
Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, բակալավրի, դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Արցախի Հանրապետության այն քաղաքացին, որը`
անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.
անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.
տիրապետում է հայերենին.
չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
ընդգրկվել է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում:
Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ այդ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով՝ մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:
Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝
որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված հանցագործությունների.
որի նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:
Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 55 տարեկանը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:
Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 60 տարեկանն է, որը Հանրապետության նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով: