ՀայերենEnglishРусский
Քննչական կոմիտե / Կոլեգիա /

Կոլեգիա

  ԱՀ քննչական կոմիտեի Կոլեգիա

   ԱՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանով ԱՀ քննչական կոմիտեում ձեւավորվել է կոլեգիա, որի նպատակն է ԱՀ քննչական կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման ապահովումը: Կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի իրավասությունների մեջ է մտնում կոլեգիալ լուծում պահանջող  քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի քննարկումը:
  Կոլեգիայի գործունեության կարգը հաստատվել է ԱՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ի հրամանով՝  հիմք ընդունելով «ԱՀ քննչական կոմիտեի մասին» ԱՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերը:
    ԱՀ քննչական կոմիտեի կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
  ԱՀ քննչական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատվել է ԱՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանով։ Ըստ այդմ՝ կոլեգիան ունի նախագահ եւ 6 անդամ։
  Կոլեգիայի նախագահն է քննչական կոմիտեի նախագահը, ի պաշտոնե անդամներ են՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաեւ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության և տարածքային քննչական վարչությունների պետի տեղակալները։ 
   Կոլեգիայի նիստը վարում է քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի նիստերը կարող են լինել փակ կամ բաց:
  Կոլեգիայի որոշումերն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում կոլեգիայի նախագահի ձայնը վճռորոշ է:


Կոլեգիայի նախագահ՝

Գրիգորյան Իգոր Ռուդիկի
 


Անդամներ՝

Ներսիսյան Արայիկ Անդրանիկի

Արսեն Գեորգիի Բարսեղյան

Ենգիբարյան Արա Արարատի 

Ավշարյան Դավիթ Ռոմայի

  ԱՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերի քարտուղարն է ԱՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության, ներքին անվտանգության, միջազգային հարցերի ապահովման և կազմակերպական-վերլուծական բաժնի պետը: